Էսթետիկ բժշկություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես լրացնում է ծերացած, պակասող հյուսվածքները: Դրանք ներմուծվում են ձևավորված կնճիռների, ակոսների շրջանում, օրինակ, քիթ-շրթունքային ծալքի մեջ, մեջքի քթի, բերանի անկյունների շրջանում, բերանի շուրջը, աչքերի տակ, արցունքային ակոսի մեջ, ինչպես նաև շրթունքներին, այտերին և մարմնի այլ մասերին ծավալ հաղորդելու համար: Պրոցեդուրան սովորաբար տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ: Շրջանը, որտեղ ներմուծվում է պրեպարատը, սովորաբար նախօրոք ցավազրկվում է հատուկ միջոցներով կամ պրեպարատի մեջ արդեն լինում է անզգայացնող:
Արդյունքը պայմանավորված է պրեպարատի կազմով և հաճախ նկատվում է շտկումից անմիջապես հետո:
Ֆիլերների տեսակները: Դրանց կիրառման արդյունքը և ազդեցության երկարատևությունը
Հիալուրոնաթթվով պրեպարատները ամենալայն կիրառում ունեցողն են և ժամանակի ընթացքում ներծծվում են մաշկի մեջ: Քանի որ հիալուրոնաթթուն մաշկի համար հանդիսանում է բնական բաղադրիչ, այն հավասարաչափ տեղաբաշխվում է հյուսվածքներում, հրաշալի շտկում է մաշկի դեֆեկտները, ալերգիկ ռեակցիաներ կամ կողմնակի ազդեցություններ չի առաջացնում և գրեթե չի զգացվում: Այս պրոցեդուրայի ազդեցությունը պահպանվում է կես տարուց մինչև մեկ տարի:
Կոլագենի հիմքով մաշկային ֆիլերներ: Ինչպես հայտնի է, կոլագենը մեր օրգանիզմի շարակցական հյուսվածքի հիմնական բաղադրիչ հանդիսացող սպիտակուցն է, այդ պատճառով վերջինիս պարունակությամբ պրեպարատները իրենց բաղադրությամբ մոտ են մեր մաշկին: Ավելին, կոլագենն օժտված է հյուսվածքներում կուտակվելու հատկությամբ, այդ պատճառով կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը նվազագույնն է, իսկ մաշկի վիճակն ու արտաքին տեսքը բարելավվում է: Մարդկային կոլագենով ֆիլերները հաճախ կիրառվում են դիմախաղի փոքր կնճիռները, դեմքի, ինչպես նաև վերհոնքային շրջանի ոչ մեծ թերությունները վերացնելու նպատակով: Պրեպարատը, որի կազմի մեջ պարունակվում է խոզի կոլագեն, կիրառվում է դեմքի ավելի խոր ծալքերը շտկելու համար, ինչպիսիք են քիթ-շրթունքային, միջհոնքային ծալքերը, էսթետիկ առումով տհաճ սպիները: Կոլագենային ֆիլերներով շտկման ազդեցության ժամկետը միջինը կազմում է մինչև 3 ամիս:
Կալցիումի հիդրօքսիապատիտով ֆիլերներները մյուսներից ավելի խիտ են, այդ պատճառով հաճախ կիրառվում են կնճիռների խոր ակոսները լցնելու, լրացուցիչ ծավալ հաղորդելու նպատակով: Ընդ որում, հյուսվածքներում կոլագենի և էլաստինի արտադրման շնորհիվ դրանց օգնությամբ կարելի է բարելավել դեմքի մաշկի վիճակը՝ ավելացնելով վերջինիս առաձգականությունը և ձգտելով կատարելության:
Պոլիլակտիդով ֆիլերները ներմուծվում են մաշկի խոր հյուսվածքներ, ինչի շնորհիվ գործում են ավելի ակտիվ և երկարատև: Այսպիսի ֆիլերներով կարելի է շտկել ինչպես դիմախաղի փոքր կնճիռները, այնպես էլ խոր ծալքերը, սպիները, դեմքի տարբեր շրջանների թերությունները, այդ թվում բերանի շուրջը, քիթ-շրթունքային ծալքերը, կզակը: Պոլիկակտիդով ֆիլերների ներմուծումը մեկանգամյա գործողություն չէ: Կուրսը ենթադրում է 3-4 ներարկում, որոնք իրականացվում են մոտ մեկ ամիս ընդմիջումով: Արդյունքն անմիջապես չի նկատվում: Այն երևում է պրեպարատի մի քանի ներմուծումից հետո, սակայն դրա տևողությունը ամենաերկարատևներից է՝ մոտ երկու տարի:
Ինչպիսի՞ հակացուցումներ ունեն ֆիլերները:
Կոսմետոլոգիայում կիրառվող բոլոր տեսակի ներարկումային պրոցեդուրաների համար հակացուցումներն այստեղ ընդհանուր են: Չի կարելի ներարկում անել պրեպարատի ներմուծման շրջանում մաշկային ցանավորումների, ալերգիկ ռեակցիաների, էկզեմայի կամ վարակային բորբոքումների ժամանակ: Հակացուցումներ են նաև սուր վիրուսային վարակը, աուտոիմուն հիվանդությունները, ցանկացած քրոնիկական հիվանդության սրացումը, հղիությունը և կաթնարտադրությունը, օնկոլոգիան:
Ի՞նչ պետք է իմանան այն մարդիկ, ովքեր մտածում են ֆիլերների մասին:
Կարևորը ճիշտ կլինիկայի և մասնագետի ընտրությունն է: Քանի որ բժշկությունը միշտ ուղեկցվում է որոշակի ռիսկերով, որքան կրթված և գիտակ լինի բժիշկը, այնքան ավելի հավանական է, որ պացիենտը ֆիլերների ներարկումից կստանա ցանկալի արդյունք, և այն իր համար կլինի անվտանգ: Պրեպարատը պետք է լինի արտոնագրված:
Կրթված և գիտակ կոսմետոլոգի համար միշտ կարևոր են պրեպարատի վիճակագրական տվյալները, որքան այն մաքուր է, այնքան ավելի հաճույքով և վստահ բժիշկը խորհուրդ կտա այն և կնշանակի: Իսկ ահա պրեպարատի թեստավորման, փորձարկումների մասին աղքատիկ տեղեկատվությունը կամ նրա լրիվ բացակայությունը կանխատեսվող կլինիկական պատկերի որևէ երաշխիք չի տալիս:
Հարկ է նշել նաև, որ վերլուծական տվյալները (աղբյուրի հղումները մեզ մոտ կան), որոնք հասանելի են կոսմետոլոգների ուսումնասիրման համար, վկայում են հիալուրոնաթթվով մաշկային ֆիլերների ներմուծման ժամանակ անոթային և այլ բարդությունների մասին: Այդ պատճառով երբեմն անհրաժեշտ է անամնեզի մանրամասն հավաքում՝ պացիենտների անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու և կոսմետոլոգի աշխատանքը հեշտացնելու նպատակով:
28.04.2021 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
«Գեղեցկության ներարկումներ» ասելով սովորաբար նկատի ունեն բժշկական կամ կոսմետիկ ընթացակարգեր, որոնք ներարկումներով բարելավում են արտաքին տեսքը...
23.06.2025
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
26.07.2021
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
05.05.2021
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
05.05.2021
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
12.04.2021
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
11.02.2021
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
09.02.2021
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
09.02.2021
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
05.02.2021
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
04.02.2021
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
03.02.2021
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
01.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwHlj6y' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

